
Փետրվարի 9-ին Բակուրիանիում կայացավ դհոլի փառատոն, որին մասնակցեցին Նինոծմինդայի երաժշտական դպրոցի դհոլի մասնաճյուղի «Նոր շունչ» խմբի սաները՝ Սաթխա գյուղից։ Ժողովրդական փառատոնը անվանակոչվել էր «Ոսկե աշուն»։
«Նոր շունչ» դհոլի խմբի ղեկավար Արգամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ երեխաները այնտեղից վերադարձել են հաղթանակով, նրանց տրվել են մեդալներ և պատվոգրեր: Փառատոնին մասնակցել են տարբեր տարիքային խմբի 12 սաներ, նրանցից ոմանք սկսնակ են, սակայն կարճաժամկետ պարապմունքները չի խանգարել հաղթանակած վերադառնալ փառատոնից։
«Նոր շունչ» խմբի ելույթը դիտեք տեսանյութում․