Սաղամո գյուղի արոտավայրերը ՛՛շրջափակման՛՛ մեջ են

Սաղամո գյուղի արոտավայրերը ՛՛շրջափակման՛՛ մեջ են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղի բնակիչները բողոքում են, որ ամեն տարի իրենց գյուղի արոտավայրերի տարածքը գնալով քչանում է և դժվարանում է անասնապահությամբզբաղվելը:

Բնակիչների խոսքերի համաձայն՝ Սաղամո գյուղի արոտավայրերի մակերեսը կազմում է շուրջ 60 հեկտար, սակայն խոշոր եղջերավոր անասունների քանակի մեծացմանը զուգընթաց մեծացել է նաև ոչխարների քանակը, որոնք բերվում են այստեղ Վրաստանի Կախեթիի շրջանից:

Կախեթիից բերված մեծ քանակությամբ ոչխարներ արածում են Սաղամո գյուղի արոտավայրերում: ՛՛Մենք շրջափակման մեջ ենք՛՛,- նշեցին Սաղամո գյուղի բնակիչները:

Գյուղում անասնապահությամբ զբաղվելու համար խոչընդոտ է հանդիսանում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի կառուցման ժամանակ կովերի նախիրը արոտավայր տանելու համար հատուկ ճանապարհ նախատեսված չի եղել: ՛՛Մի քանի անգամ մենք դիմել ենք շինարարական ընկերությանը, սակայն նրանք մեզ չուզեցին լսել: Ներկայումս երկաթուղին չի գործում, սակայն երբ գնացքներն սկսեն անցնել երկաթուղով, անհնար կլինի կովերին արածեցնել արոտավայրերում՛՛,- նշեց բնակիչ Համլետ Կուլիջանյանը:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting