Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին  հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։

Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է նկատվել Զամբիայում: Ակտիվ բռնկումների մասին հայտնել են նաև Մոզամբիկը, Տանզանիան, Կոնգոն, Եթովպիան և Նիգերիան:

Խոլերան սուր, խոլերային վիբրիոններով հարուցվող, անթրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է: Այն առաջանում է, երբ հարուցիչը օրգանիզմ է ներթափանցում սննդով կամ ջրով: