Ինչի վրա կծախսվի «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված գումարը Թորիա գյուղում

Ինչի վրա կծախսվի «Օգնություն գյուղին» ծրագրով  հատկացված գումարը Թորիա գյուղում

Նինոծմինդայի շրջանում «Աջակցություն գյուղին» ծրագրով հանդիպումները մեկնարկել են։

Այսօր՝ փետրվարի 12-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինները վերոնշյալ ծրագրով հանդիպում ունեցան Թորիա գյուղի բնակիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին ավագանու նախագահ Վահան Արոյանը, Հեշտիայի գյուղական համայնքի պատգամավոր Սամվել Դարբինյանը, գյուղացիները և այլոք։

2025 թվականին «Աջակցություն գյուղին» ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 444 հազար լարի, որից 16 հազար լարին տրամադրվել է Թորիա գյուղին։

Հանդիպման ժամանակ գյուղացիների հետ քննարկվեց գյուղում առկա առաջնային խնդիրները։ Քննարկաման ընթացքում լսվեցին մի քանի տարբերակներ՝ գյուղացիների կողմից առաջարկվեց գյուղում կառուցել երիտասարդների և մեծերի համար նախատեսված տարածք, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել, գյուղի ծիսատան վերանորոգում, սպորտդահլիճի կառուցում և երեխաների խաղահրապարակի ցանկապատում և բարեկարգում։

Չնայած նրան, որ բնակիչները գոհ էին այն փաստից, որ այժմ գյուղում երեխաների համար կա խաղի եւ հանգստի վայր, սակայն մյուս կողմից էլ մտահոգված էին, որ խաղահրապարակը կառուցվել է ոչ բարեկարգ տարածքում։ Բանն այն է, որ տվյալ տարածքի հատվածում առկա է գոմաղբ ու խոշոր քարեր և հատկապես քարերի առկայությունը վտանգավոր է դարձնում երեխաների ժամանցը, ինչն էլ առաջացնում է ծնողների համար մտահոգություն։

Այդ իսկ պատճառով երկար քննարկումներից հետո գյուղացիների հետ համատեղ որոշվեց, ցանկապատել և բարեկարգել երեխաների համար նախատեսված խաղահրապարակը։

Հարկ է նշել, որ NOR ռադիոկայանը այս հարցին դեռ վաղ էր անդրադարձել։

Քննարկման մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Ինչի վրա կծախսվի «Օգնություն Գյուղին» ծրագրով հատկացված գումարը Թորիա գյուղում



Opinion, pooling and voting