Փոքր Արագյալ գյուղն ունի խմելու ջրի խնդիր

Փոքր Արագյալ գյուղն ունի խմելու ջրի խնդիր

Փոքր Արագյալ գյուղն ունի ջրի խնդիր, որը արդեն տարիներ է լուծում չի գտել:

Փոքր Արագյալ գյուղը ապրում է իր ամենօրյա խնդիրներով, որոնցից են գործազրկությունը, վատ ճանապարհները, գիշերային լուսավորության բացակայությունը, երիտասարդների համար մարզադահլիճի բացակայությունը: Նշված խնդիրները հաճախ պատճառ են դառնում, որպեսզի բնակիչները թողնեն իրենց ընտանիքները և մեկնեն արտագնա աշխատանքի:

Այս նշված խնդիրներից ամենահրատապը խմելու ջրի անբավարարությունն է: Մեծից մինչև փոքր մտահոգվում են տանը ջրով ապահովելու մասին: Գրեթե բոլոր ընտանիքները ունեն ջրի ցիստեռններ, որոնց մեջ հավաքում են ջուրը՝ սպասելով, թե հաջորդ անգամ երբ կստանան այն:

Բնակիչներն իրենց տնամերձ հողամասերում չեն կարողանում աճեցնել կանաչիներ, կաղամբ, կարտոֆիլ: Ինչպես բնակիչներն իրենք նշեցին, Աստծո կամքով, եթե անձրև գա, ապա հողամասերը չեն չորանա և աշնանը կկարողանան բերք ստանալ:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting