
Եսոյանների ընտանիքից արդեն երրորդ երեխան է հաղթող ճանաչվել FLEX ծրագրի շրջանակներում։ Եսոյանների 16-ամյա որդին՝ Գարեգին Եսոյանը հաղթող է ճանաչվել FLEX ծրագրում։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Գարեգինը նշեց, որ այս ծրագրին մասնակցելու որոշումը ընդունել է քույրերի խորհրդով։ Նա ընդգծեց, որ Ամերիկա մեկնելը նրա համար շատ մեծ նշանակություն ունի։ «Ցանկանում եմ տեսնել այլ երկրի ժողովրդի ապրելակերպը, ուսումնասիրել նրանց մշակույթը, այցելել տեսարժան վայրեր և հետաքրքիր կերպ անցկացնեմ այդ տարին։ Բոլոր իմ ծանոթներին և ընկերներին խորհուրդ եմ տալիս մասնակցել, նույնիսկ եթե չգիտեն արդյունք կունենան թե ոչ, միշտ պետք է փորձել»,- ասում է Գարեգինը։
Գարեգին Եսոյանը ապրում է Նինոծմինդա քաղաքում։ Սովորում է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում։ Նա զբաղվում է տարբեր սպորտաձևերով՝ առանձնացնելով ֆուտբոլը։ Գարեգինը բազմաթիվ ձեռքբերումներ ունի սպորտի ասպարեզում։ Նա շատ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել սպորտի շրջանակներում։ Նա ցանկանում է Ամերիկայում զարգացնել իր սպորտային հմտությունները և հասնել նոր բարձրունքների։
Գարեգինի երկու քույրերին նույնպես հնարավորություն է ընձեռնվել մասնակցել FLEX ծրագրին և շարունակել կրթությունը ԱՄՆ-ում։ Լեյլա Եսոյանը մեկնել է ԱՄՆ 2016 թվականին, իսկ Լոլա Եսոյանը՝ 2019-ին։
FLEX ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին՝ Ջորջ Բուշ Մեծի ստորագրած «Ազատության աջակցման օրենքի» հիման վրա։ Նրա նպատակն էր ամրապնդել ԱՄՆ-ի և աշխարհի միջև խաղաղությունը, իսկ ծրագրի մասնակիցներին ընձեռել հնարավորություն ծանոթանալու Միացյալ Նահանգների մշակույթին և ազգին, ինչպես նաև սովորեցնել ամերիկացիներին՝ ավելի լավ հասկանալ այլ ժողովուրդների և մշակույթների յուրահատկությունները։
Մանրամասները տեսանյութում