
Հայաստանի հանրապետության Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնել է, որ ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև 1 ամիս Հայաստանում տրանսպորտային միջոցը վարել իրենց վարորդական վկայականներով։ Գրում է Panorama.am-ը
«Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով Հայաստանում երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև մեկ ամիս ժամկետով այստեղ վարել տրանսպորտային միջոցն իրենց ունեցած վկայականներով»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, որ չի կարող Հայաստան մտնող ջավախքցին պարզապես տուգանվել վրացական վարորդական իրավունք ունենալու համար։
Նա կարծում է, որ այս կարգավորումը պետք է լուծի հարցը և փարատի մտահոգությունը։
Ըստ Շիրակ Թորոսյանի, սա հրաշալի լուծում է. «Չքնաղ լուծում է»։