
Ախալքալաքից երգչուհի Ֆլորա Բիչախչյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի նախընտրական փուլին, որտեղ կընտրվի «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակը:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանի պատվիրակ դառնալու իրավունքի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այս տարի իրականացվում է նոր ձևաչափով։ Մասնակիցները նախապես լրացրել են հայտ և ներկայացրել մրցութային երգ։ Ընտրված 12 մասնակիցները գլխավոր համերգի ընթացքում կենդանի կկատարեն իրենց մրցութային երգը։
Համերգի ողջ ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն կունենան SMS քվեարկության միջոցով քվեարկելու իրենց սիրելի մասնակիցների օգտին։ Համերգի ավարտին ընդհանուր քվեարկության արդյունքում կհայտարարվի հաղթող մասնակցի անունը։
Գլխավոր համերգը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաղթող մասնակիցը Հայաստանը կներկայացնի մայիսի 13-ից 17-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթում։
YouTube-ում արդեն կարող եք լսել բոլոր մասնակիցների երգերը, այդ թվում՝ մեր հայրենակցուհի Ֆլորա Բիչախչյանի երգը, որի հեղինակը հենց ինքն է։