
«Այսօր նոր «վերելք է» ապրում վրացական պետհամարանիշների զանգվածային գողությունը»-, այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասել է «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Մեր ջավախքցի հայրենակիցները, ովքեր պարբերաբար գտնվում են Հայաստանի Հանրապետությունում իրենց գործերով, բախվում են իրենց համար անհարմար վիճակին, երբ որ պետհամարանիշները գողացվում են, թելեգրամյան ալիքներով կապվում են գողերը նրանց հետ, և բացահայտումը գրեթե անհնարին է դառնում և առաջանում է այսպիսի մեծ խնդիր և անհարամարություն մեր հայրենակիցների համար»,-իր ելույթում ասում է պատգամավորը։
Շիրակ Թորոսյանը խնդրի լուծումը տեսնում է մեծ թաղերի բակերի տեսանկարահանումների ապահովման մեջ։ Եվ ՆԳՆ նախարարության ուշադրությունը հրավիրում է այս խնդրի լուծմանը։
Մանրամասները տեսանյութում.