Նինոծմինդայում աղբի կուտակման խնդիրը դեռևս արդիական է և երկար ժամանակ այն կմնա չլուծված:
Արդեն մի քանի օր է, Նինոծմինդա քաղաքի Ռուսթավելի փողոցում կուտակված աղբը դեռևս չի մաքրվել:
Նինոծմինդայից դեպի Սաթխա գյուղ տանող ճանապարհի կանգառում նույնպես աղբը չի մաքրված: Ռադիո Նորը մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին: Աղբի վրա, որը արդեն մի ամիս է կուտակված է ճանապարհի կանգառում, արդեն խոտ է աճել:
“Աղբարկղին հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը 4 վայրկյան, իսկ որոշ աղբաթափոնների քայքայման համար անհրաժեշտ է մի քանի հարյուրամյակ՛՛,- նշեց բնակիչներից մեկը: