
Այսօրվանից վրացական համարանիշներով ավտոմեքենաների ՀՀ տարածքում մնալու թույլտվության ժամկետը սահմանվում է մեկ տարի։ Վերջին սահմանափակումը, որով ժամանակավոր մուտքի ժամկետը կրճատվել է մինչև 15 օր, օրինական չէր և այլևս չի գործում։
«Մի քանի երիտասարդ ջավախահայերի լուրջ ջանքերի և հետևողականության արդյունքում այսօրվանից ՀՀ-ում վրացական պետհամարանիշով մեքենաների երթևեկության թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով։
Պարզվեց օրենք չէր փոխվել։ Տեղում էին որոշել այդպես անել։
Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր սրտանց, առանց հետին մտքերի օգտակար եղան մեր հայրենակիցներին»-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ջավախքի ակտիվ երիտասարդ Ալեքսանդր Սողոյանը ։
Վերջերս երկքաղաքացիություն ունեցող Ջավախքի շատ բնակիչներ սահմանին խնդիրներ են ունեցել։ Նրանց թույլատրվել է վրացական պետհամարանիշներով մեքենաներով ՀՀ-ում մնալ ընդամենը 15 օր։