![](https://nor.ge/am/wp-content/uploads/xpolice.jpg.pagespeed.ic.qOyjqPmkSh.jpg)
Փոկա գյուղից Կառլեն Մկրտչյանին և նրա ընտրյալ Աչոն Եսոյանին նշանադրության առիթով շնորհավորում են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Կառլենի հարազատները:
Զույգին մաղթում են սեր, անսպառ երջանկություն և միաբանություն:
ԿԱՌԼԵՆ ԵՎ ԱՉՈՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ
Սիրող սրտեր միացան,
Սոխակ ու վարդ հիացան,
Բլբուլն երգեց իր երգը,
Արեց զույգերի գովքը։
Վաղորդյան ցողով, արևի շողով,
Ձեր գովքը կանեմ այս քառատողով,
Թող որ օրհնվի ձե’ր միությունը,
Ձեր սիրո կյանքի նոր պատմությունը։
Դուք եդեմական ծաղիկնե’ր սիրուն,
Զուգվել եք, դարձել ծաղկազարդ գարուն,
Ձեր սրտից բխած սեր ու ջերմություն,
Թող հարատևի, մինչ հավերժություն։
Սիրո կառույցը ամուր հիմքերում,
Խաղաղություն է օջախին բերում,
Աշնան պես առատ բերքատու լինե’ք,
Սիրո պտուղից մե՜ծ պարտեզ շինե’ք։
Օրհնվի ձեր սուրբ պսակը բարի,
Ալվան ծաղիկնե’ր դուք Աբուլ սարի,
Դուք սերունդներն եք Ջավախք աշխարհի,
Ջրից կյանք առած մեր Փարվանայի։
Զարկե’ք բաժակներ, խմենք կենացներ,
Բախտավոր լինե’ն ծաղիկները մեր,
Կառլենն ու Աչոնը սիրով միացան,
Նրանց ջերմ սիրուց մադիկ հիացան։
Աշխարհին լինի մի՜շտ խաղաղություն,
Սիրող սրտերին բարի միություն,
Լցրե’ք բաժակներ դուք կարմիր գինի,
Երկու խնամու աչքը լույս լինի։
Բանաստեղծությանը հեղինակ Ռիմա Մկրտչանը նվիրում է զույգին: