Զուրաբիշվիլին կմասնակցի Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին

Զուրաբիշվիլին կմասնակցի Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին

Այսօր` փետրվարի 14-ին բացվում է Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովը։ Համաժողովին, որը կբացի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կմասնակցեն շուրջ 60 առաջնորդներ և հարյուրավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։

Եռօրյա համաժողովը կներկայացնի բարձր մակարդակի բանավեճեր գլոբալ մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Միջազգային համաժողովին կմասնակցի նաեւ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Զուրաբիշվիլին ոչ միայն երկկողմ հանդիպումներ կունենա, այլեւ կմասնակցի պանելային քննարկմանը։

Մյունխենի համաժողովին հրավիրված չի եղել «Վրացական երազանքի» ռեժիմի ոչ մի ներկայացուցիչ։ Սա Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունն այս միջոցառմանը չի հրավիրվել։

Միջազգային մեկուսացման պայմաններում, որին բախվում է Իվանիշվիլիի ռեժիմը, Սալոմե Զուրաբիշվիլին մնում է արևմտյան աշխարհի կողմից ճանաչված միակ օրինական առաջնորդը: