Գոգոլ փողոցում ջրի անտեղի արտահոսք է

Գոգոլ փողոցում ջրի անտեղի արտահոսք է

Այսօր՝ փետրվարի 14-ին Նինոծմինդայի բնակիչը NOR ռադիոկայանին տեղեկացրեց, որ Պուշկին-Գոգոլ փողոցների խաչմերուկում ջրի արտահոսք է տեղի ունենում և ամենայն հավանականությամբ ջրագիծը վնասված է։

Ինչպես NOR-ին հայտնեց բնակիչը, փողոցում արդեն մի քանի օր է, ինչ ջրագիծը այս իրավիճակում է գտնվում, և ջուրը ասֆալտի տակից հոսում է փողոց։

Թե ինչքան պետք է ջուրը հոսի մինչև ջրագիծը փոխվի, անհայտ է։

Այս մասին տեղեկություն ստանալու նպատակով NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։

Մի քանի անգամ փորձեցինք զանգահարել Արկադի Կվատաշիձեին, սակայն չկարողացանք կապ հաստատել նրա հետ։

NOR ռադիոկայանը կլինի հետևողական և առաջիկա նյութերում կանդրադառնա այս խնդրին։