
Փետրվարի 15-17-ը Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) փետրվարի 15-16-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 17-ին առանձին վայրերում կտեղա ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) փետրվարի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 16-17-ը տեղ-տեղ կտեղա ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1, +3 աստիճան։