
Փետրվարի 15-ին Բաթումիի «Երազանքի քաղաք» տարածքում երկու երեխա ընկել են փոսը և մահացել։
«Բաթումելեբի»-ի տեղեկություններով՝ մահացածները 4 և 5 տարեկան երեխաներ են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները ընկել են փոսը այն տարածքում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, և նրանց մի քանի ժամ փնտրել են։
Մահվան դեպքերի մասին տեղեկություն է հրապարակում նաև Բաթումիի քաղաքապետարանը։
«Դեպքը տեղի է ունեցել Բաթումի քաղաքում, Խալվաշի պողոտա թիվ 188 հասցեում. «Երկու անչափահաս ընկել է ջրով լցված փոսը, ցավոք, նրանց փրկել չի հաջողվել»,- գրել են քաղաքապետարանից։
«Բաթումելեբի»-ի տեղեկություններով՝ երկու երեխաներն էլ մահացել են կլինիկա տեղափոխվելուց հետո։