Չինաստանը Վրաստանին անցակետի ժամանակակից սարքավորումներ է նվիրել

Չինաստանը Վրաստանին անցակետի ժամանակակից սարքավորումներ է նվիրել

Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Քումսիշվիլին և Վրաստանում Չինաստանի դեսպան Ցզի Յանչին համաձայնագիր են ստորագրել, որով չինական կառավարությունը Վրաստանին անհատույց հանձնում է կոնտեյներների և տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակակից համակարգ:

Ըստ կառավարության տեղեկատվության՝ Հյուսիսային Վրաստանում Թերեք գետի հունից դուրս գալու հետևանքով վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետում տրանսպորտային ստուգման համակարգը շարքից դուրս է եկել:

Չինաստանի կառավարության նվերը գնահատվում է մոտ 4 մլն դոլար: Նոր տեխնիկայի մոնտաժման աշխատանքներն ավարտվել են մայիսին:

Տնտեսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում Չինաստանը սկսած 2005-ից՝ որպես դրամաշնորհ Վրաստանին տրամադրել է 54 մլն դոլար և 5,2 մլն դոլար 20-ամյա ապրանքային վարկ՝արտոնությունների տասնամյա ժամկետով:

www.aliq.ge



Opinion, pooling and voting