Երգչուհի Իվետա Մուկուչյանը Նինոծմինդայում հանդիպել է իր բարեկամներին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Նինոծմինդայում հանդիպել է իր բարեկամներին

Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը այսօր Նինոծմինդայում էր։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինսթագրամյան էջից։

Իվետա Մուկուչյանը «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել իր տատիկի հին տանից և դրան կից գրել.

«Ես վերջապես հանդիպեցի իմ մեծ ընտանիքի հետ։ Տեր Սահակյանների ընտանիքը իմ պապիկի մայրական կողմից։ Ես հիմա զգացմունքներով լի եմ։ Միշտ երազել եմ տեսնել այն տունը, որտեղ մեծացել է Մարգո տատիկս», -գրել է երգչուհին։