
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է հաստատել ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը՝ Ուկրաինայի բնական ռեսուրսների դիմաց օգնության վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 15-ին` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում․ փոխանցում է DW-ն։
«Համաձայնագիրը ստորագրվել է նախարարների մակարդակով: Բայց ես նախագահն եմ, և ես ազդեցություն կունենամ այս փաստաթղթի որակի վրա: Այդ իսկ պատճառով ես թույլ չեմ տվել նախարարներին ստորագրել համաձայնագիրը: Որովհետև այն պատրաստ չէ: Իմ կարծիքով, այն մեզ չի պաշտպանում: Նա պատրաստ չէ պաշտպանել մեզ, մեր շահերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկու խոսքով՝ փաստաթղթում բացակայում են անվտանգության հստակ երաշխիքները, ինչը, նրա կարծիքով, անընդունելի է: «Այս ռեսուրսները պատկանում են մեր ժողովրդին, և ես երաշխավորում եմ, որ դրանք կմնան մեր ապագա սերունդների համար»,- շեշտել է նա: