Հունիսի 15-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում Ford մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
Տղային հասցրել են նախ Նինոծմինդայի քաղաքային հիվանդանոց, ապա Ախալքալաքիի հիվանդանոց: Նախնական տվյալներով տղան ստացել է գանգուղեղային վնասվածք: Մեր աղբյուրի համաձայն` ներկայումս Ախալաքալաքիի հիվանդանոցում բժիշկները սպասում են Թբիլիսիից ժամանող ռեանիմոբիլին, որպեսզի տղային տեղափոխեն Թբիլիսի: