Ապօրինի հրազեն, ռազմամթերք պահելու համար ձերբակալվել է 21 մարդ

Ապօրինի հրազեն, ռազմամթերք պահելու համար ձերբակալվել է 21 մարդ

ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում, Կախեթիում, Աջարիայում, Սամեգրելոյում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում, Իմերեթում և Ռաճա-Լեչխումում առգրավվել է ապօրինի հրազեն և զինամթերք։ Ձերբակալվել է 21 մարդ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ և 273-րդ հոդվածներով։

Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ tv9news.ge