Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Անկարայում 3,5 մագնիտուդ  երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքի հյուսիսային մասում՝ Ենիմահալե թաղամասում, 11 կմ խորության վրա, հայտնել է կառավարության աղետների կառավարման AFAD գործակալությունը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի բնակիչները ցնցումներ են զգացել, և շատերն իրենց շենքերից դուրս են վազել փողոց։ Ըստ TRT-ի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։