
Ռուսաստանի կառավարությունը և նավթ արդյունահանողները կքննարկեն մարտի 1-ից ավտոմոբիլային բենզինի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպմանը։
Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հանդիպման օրակարգին ծանոթ երեք աղբյուրների։
Փետրվարի սկզբին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հայտարարեց, որ պատրաստ է նախաձեռնել արտադրողների համար բենզինի արտահանման մեկամսյա արգելք։ Նովակը խոստացել է դիտարկել այս նախաձեռնությունը։
Նավթամթերքի հարցերը քննարկելու համար ստեղծված Նովակի հետ հանդիպումը նախատեսված էր փետրվարի 18-ին, սակայն, ըստ աղբյուրի, հանդիպումը կարող է հետաձգվել փետրվարի 20-ին։
Փետրվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքային բորսայում բենզինի եւ դիզվառելիքի մեծածախ գները նվազել են։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ խոշոր նավթավերամշակման գործարանների աշխատանքը վերսկսելու և բենզինի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրերը հանգստացրեցին գնորդներին:
Տեղեկացնենք, որ հունվարի վերջին ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց, որով երկարաձգվում է Ռուսաստանից ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքը մինչև փետրվարի 28-ը, բացառությամբ միայն նավթամթերք արտադրող ընկերությունների։