՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամի ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները

՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամի ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները

՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամի ծրագրի 13 մասնակիցներ իրենց բիզնես-գաղափարների շնորհանդեսի ժամանակ ներկայացրին իրենց կողմից մշակված բիզնես-նախագծերը: Մասնակիցները, որոնք Նինոծմինդայի մունիցիպալիտետից են, նախապես սովորել էին ինչպես կազմել բիզնես նախագծեր:

Բիզնես նախագծերը հիմնականում վերաբերում էին հետևյալ ծառայություններին՝ հարսանեկան սրահ, դեղատուն, լազերային մազահեռացում, պելմենիների արտադրություն, անձեռոցիկների արտադրություն և մետալուրգիա:

Շնորհանդեսի ժամանակ մասնակիցները պետք է այնպես ներկայացներին իրենց նախագծերը՝ մասնավորապես մատնանշելով իրենց նախագծի առավելությունը մյուսների նկատմամբ, որպեսզի ՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամը ֆինանսավորեր իրենց իսկ նախագիծը:

՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամը սկսել է Նինոծմինդայում ծրագրեր իրականացնել սկսած 2009 թվականից: ՛՛Թրփանջյան՛՛ հիմնադրամը գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ բիզնես նախագծերի կազմման և մարքեթինգի դասնթացներ է իրականացնում:
Հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին լայն հնարավորություն է ընձեռնվում ստեղծել իրենց սեփական բիզնեսը՝ ստանալով ցածր տոկոսադրույքով վարկեր:

Շնորհանդեսի ավարտին մասնակիցներին հանձնվեցին բիզնես նախագծերի կազզման դասընթաց անցնելու մասին վկայականներ: Իսկ թե ում նախագծերն են հաղթող ճանաչվել, պարզ կլինի առաջիկայում:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting