
Սեդա Ղազարյանը 16 տարեկան է, ծնվել է Գանձայում այժմ ապրում է Նինոծմինդա քաղաքում, սովորում է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի 11-րդ դասարանում։ Նրա սիրելի հոբիներից մեկն է զբաղվել նկարչությամբ, հետքրքրված է նաև անգլերեն լեզվով։
Սեդան մասնակցելով FLEX ծրագրին հաղթող է ճանաչվել և հնարավորություն ստացել մեկ տարի սովորել ԱՄՆ-ում։
«Երկրորդ տարին է մասնակցում եմ FLEX ծրագրին։ Առաջին տարին չստացվեց հաղթել, սակայն չհիասթափվելով մասնակցեցի նաև այս տարի և հաղթեցի՝ դառնալով ծրագրի ֆինալիստ։ Ծրագիրը մեծ հնարավորություն է տալիս նոր մշակույթների հետ ծանոթանալու, անգլերեն լեզուն բարելավելու և նոր հմտություններ ձեռք բերելու հարցում։ Ակնկալում եմ այնտեղ ավելի հետաքրքիր իրողությունների հետ ծանոթանալ, ինչպես նաև նոր մարդկանց ճանաչելու, ինչու չէ նաև նոր մտածելակերպ ձեռք բերելու»։
Սեդան NOR-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո ուսումը կշարունակի Թբիլիսիիում։ Չնայած նրան, որ նա դեռ ապագա մասնագիտություն չի ընտրել, սակայն ուզում է մասնագիտությունը կապված լինի անգլերենի և նկարչության հետ, Սեդան վստահ է, որ կընտրի այնպիսի մասնագիտություն, որը կսիրի և սիրով կսովորի։
«ԱՄՆ-ից գալուց հետո իմ տպավորություններով ամպայման կկիսվեմ տեղի երիտասարդնեի հետ, կպատմեմ Ամերիկայի մասին, թե ինչպիսի մտածելակերպ և մշակույթ ունեն այնտեղ, և ինչով են նրանք տարբերվում մեզանից»,- ասում է Սեդան։
FLEX ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին սովորել ամերիկյան դպրոցում և մեկ ուսումնական տարի ապրել ամերիկյան ընտանիքի հետ։
Այս ծրագրի նպատակն է սովորել, թե ինչպես են մարդիկ ապրում Ամերիկայում, ճանաչել իրենց մշակույթը և բարելավել իրենց անգլերենի հմտությունները:
Մանրամասները տեսանյութում․
Լսեք նաև աուդիոնյութը․