11-ամյա Գ. Թազայանի վիճակը ներկայումս կայուն է, ով նախօրեին վրաերթի էր ենթարկվել Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում:
Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցից ստացած տվյալների համաձայն` տղայի մոտ առկա են եղել հետևյալ վնասվածքները` ծնոտի, ձեռքի կոտրվածք, գլխի հեմատոմա, աչքի հատվածի ոսկորի կոտրվածք:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից մեզ տրամադրեցին տեղեկություն, ըստ որի տղայի վիճակը ծանր է, կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Տարվում է հետաքննություն, նշանակված է նաև փորձաքննություն: Փորձաքննությունից հետո առաջ կքաշվի վրաերթը կատարած վարորդին պատասխանատվության կանչելու հարցը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում Ford մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել Նինոծմինդա քաղաքի բնակիչ 11-ամյա Գ. Թազայանին: Տղային հասցրել էին նախ Նինոծմինդայի քաղաքային հիվանդանոց, ապա Ախալքալաքիի հիվանդանոց, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել էին Թբիլիսի:
Բորիս Ղարսլյան