Տան լոգարանում հայտնաբերվել է մաhացած 22-ամյա աղջիկ

Տան լոգարանում հայտնաբերվել է մաhացած 22-ամյա աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի: 

 
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմնիեն Ո-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: 
 
Հիվանդանոցից դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որտեղ արդեն տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակայնի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Դեպքի փատսով Ն. Քասյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարազատները երիտասարդ աղջկա մարմինը հայտնաբերել են ժամը 22:00-ի սահմաններում: