Հեշտիա գյուղ տանող ճանապարհի եզրին ստեղծված իրավիճակը մեղմ ասած անմխիթար է:
Հեշտիա գյուղ տանող ճամփեզրին` անտառի հարևանությամբ ահռելի քանակությամբ աղբ է կուտակված:
Գյուղի բնակիչները աղբը թափում են ոչ նախատեսված վայրում, որն արդեն աղբանոցի է վերածվել: Ցեխ, պոլիէթիլենսյին տոպրակներ, հին և հակասանիտարական իրեր…
Ինչպես նշեց գյուղացիներից մեկը, գյուղը մեծ խնդրի առաջ է կանգնել ի դեմս կուտակված աղբի, բնակիչները հայտնվել են աղբի «գերության» մեջ, չնայած որ դրա մեղավորը հենց իրենք են` բնակիչները: Գամգեբելիի Հեշտիայի ներկայացուցիչ Եգոր Յաժյանը նշեց, որ մեկ շաբաթից աղբը կմաքրվի այդ տարածքից, որի համար տեղական բյուջեից գումար է հատկացված:
Բորիս Ղարսլյան