Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ

Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ

Ուկրաինան չի դառնա ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին՝ մեկնաբանելով երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացած բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունները։

«Նկատի ունեցեք, որ այլևս չի խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, և բոլոր նրանք, ովքեր դա խոստացել են, այլևս չեն կարողանում կատարել իրենց խոստումները. ես կարծում եմ, որ Ուկրաինան չի դառնա Եվրամիության անդամ:
2012-2013 թվականներին եղել եմ Ուկրաինայում և տեսել եմ Մայդանի իրադարձությունները։

Ես հիշում եմ, որ Եվրախորհրդարանի անդամները ելույթ էին ունենում ամբիոնից և խոստանում Ուկրաինային վաղաժամ անդամակցություն ԵՄ-ին, բայց դա դեռ չկա»,-ասել է նա:

Երեքշաբթի Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։