
Ավստրալիայի Թասմանիա նահանգում ավելի քան 150 մանր կետեր ափ են դուրս եկել, սա առաջին դեպքն է վերջին 50 տարվա ընթացքում, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը։
Tasmanian Parks and Wildlife Service (PWS) ներկայացուցիչ Բրենդոն Քլարկը գնահատել է, որ կենդանիները կարող էին լողափում գտնվել 24-48 ժամ: Քլարկն ասել է, որ դրանց բոլորին փրկելը դժվար կլինի լողափի հեռավոր դիրքի պատճառով, ինչը դժվարացնում է կենդանիներին տեղափոխելու համար սարքավորումների արագ տեղափոխումը:
Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Քլարկին, Թասմանիայում ծովային կենդանիների ափ դուրս գալու դեպքերը հազվադեպ չեն։ shantnews.am