Գոգոլ փողոցի ջրի անտեղի արտահոսքը չի դադարում

Գոգոլ փողոցի ջրի անտեղի արտահոսքը չի դադարում

Նինոծմինդա քաղաքի Գոգոլ փողոցում ջրի անտեղի արտահոսք է։

Այս մասին ռադիոկայանը լուսաբանել էր օրեր առաջ։

Անցել է 5 օր, և ասֆալտը գծանշված է տվյալ հատվածում, սակայն ջրի անտեղի արտահոսքը չի դադարում։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Նինոծմինդայի բնակիչը NOR ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Պուշկին-Գոգոլ փողոցների խաչմերուկում ջրի արտահոսք է տեղի ունենում և ամենայն հավանականությամբ ջրագիծը վնասված էր։

Ինչպես NOR-ին հայտնել էր բնակիչը, փողոցում արդեն մի քանի օր էր, ինչ ջրագիծը այս իրավիճակում էր գտնվում, և ջուրը ասֆալտի տակից հոսում էր փողոց։

Թե ինչքան պետք է ջուրը հոսի մինչև ջրագիծը փոխվի, անհայտ է։