
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի կմ94-կմ110 հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ճանապարհի կմ1-ից մինչև կմ93 (Կոդա-Այազմա) հատվածում ավտոճանապարհի երթևեկությունն ազատ է։