
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես, կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացումը և համատեղ անցակետի ստեղծումը, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակման սկզբնական էլեկտրոնային համակարգի կատարելագործումն ու լիարժեք գործարկումը։