Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի Նինոծմինդայի բաժնի աշխատակիցները անցկացրին աշխատանքային մարզումներ:
Աշխատակիցները հին լքված շենքում անցկացրին ուսումնամարզական վարժություններ հրշեջ-փրկարարական տեխնիկայի շուրջ:
Ծրագրով նախատեսված է ամսեկան երեք անգամ աշխատանքային մարզումներ անցկացնել: Նմանատիպ մարզանքները նպատակ ունեն բարձրացնել հրշեջ ծառայության աշխատակիցների մարտունակությունը:
Մանրամասները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.
Անահիտ Զալալյան