
Գորելովկայի գյուղական համայնքի երեք գյուղեր` Սամեբա, Ժդանովական, Եֆրեմովկա հոսանքազրկված են։ Գյուղերում հեռախոսակապ չկա, ինտերնետ ցանցին հասանելիություն չկա։
Պարզելու համար թե ինչն է հոսանքազրկման պատճառը դիմեցինք Energo Pro Georgia-ի Նինոծմինդայի մասնաճյուղ։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ պատճառը չգիտեն և այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հայտնաբերելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Նշենք, որ Ժդանովական գյուղում դպրոցը և մանկապարտեզը ջեռուցվում են էլեկտրական եղանակով։