
Ոսկու գինը շարունակում է աճել. Թբիլիսիի ժամանակով ժամը 15:30-ին համաշխարհային բորսաներում ոսկու գինը ունցիայի դիմաց 2953 դոլար է։ Ըստ Gold Prices-ի՝ ոսկին ամսական կտրվածքով աճել է 16%-ով, իսկ տարեկան կտրվածքով 44%-ով:
Ոսկու գների աճին նախորդել է առեւտրային լարվածության աճը։ Դա պայմանավորված է առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ալյումինի և պողպատի ներկրման համար 25% մաքսատուրքեր սահմանելու պատճառով։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչը բորսաներում անորոշ միջավայր է ստեղծում։
Համաշխարհային շուկաներին զուգահեռ գներն աճում են նաև Վրաստանում։ Ոսկու բորսայի առևտրականները հայտնել են, որ մաքուր ոսկու գրամի գինը հասել է 265 լարիի։ Առևտրականների կարծիքով՝ թանկարժեք մետաղի թանկացման ֆոնին պահանջարկը նվազել է։
«Երեկոյան գնում ենք տուն, առավոտ գալիս ենք բորսա ու ոսկու գինն արդեն թանկացել է։ Մաքուր ոսկու գրամն արժե 265 լարի։ Մենք ունենք ավելի քիչ հաճախորդներ, եթե ոսկին այդքան բարձր գին ունենա, բնականաբար պահանջարկը զգալիորեն կնվազի։
Առաջին անգամն է, որ ոսկին այս գինն է ունենում, երբեք այդքան բարձր գին չի ունեցել։ Սակայն մենք կախման մեջ ենք համաշխարհային բորսաներից, այնտեղ ինչ գին էլ սահմանվի, նույն գնով ենք գործում ոսկու բորսայում»,- ասել է ոսկու բորսայի վաճառականներից մեկը։