
Apple-ը ներկայացրել է iPhone 16e-ն, որը համալրել է մատչելի iPhone-ների շարքը։ iPhone 16e-ի հիմքում ընկած է Apple A18 պրոցեսորը, որը կիրառվում է նաև ստանդարտ iPhone 16-ում։ Այս շնորհիվ սմարթֆոնը աջակցում է Apple Intelligence-ը՝ ընկերության սեփական արհեստական բանականության համակարգը։ Նախնական տվյալներով, սարքը ստացել է 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, որն անհրաժեշտ է ԱԲ-ի աշխատանքի համար։
iPhone 16e-ն նաև առաջին անգամ հագեցած է Apple-ի կողմից մշակված 5G մոդեմով. մինչ այժմ ընկերությունը օգտագործում էր Qualcomm-ի լուծումները։ Ըստ արտադրողի՝ նոր մոդեմը ավելի էներգաարդյունավետ է, ինչը iPhone 16e-ին ապահովում է ամենաերկար մարտկոցի աշխատանքը 6.1 դյույմանոց iPhone-ների շարքում։
iPhone 16e-ի նախնական պատվերները կմեկնարկեն փետրվարի 21-ին։ Մոդելի նվազագույն գինը կկազմի 599 դոլար 128 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար։