Հեշտիայի թիվ 2 դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտ Վիկտոր Հովսեփյանը ստացել է գերազանցիկության ոսկե մեդալ:
Վիկտորը նույն դպրոցի արդեն երրորդ շրջանավարտն է, որ ստանում է ոսկե մեդալ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը, Վիկտորը շատ ակտիվ և խելացի աշակերտ է եղել: Նա միշտ մասնակցել է դպրոցում և առհասարակ Վրաստանի տարբեր վայրերում կազմակերպովող ինտելեկտուալ խաղերին:
Այժմ Վիկտորը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող է:
Այս տարի Աննա Ալեքսեենկոն ևս հավակնում է ոսկե մեդալի:
Ըստ Կրթության և գիտության նախարարության տվյալների՝ այս տարի ամբողջ Վրաստանում դպրոցը գերազանց մեդալով են ավարտել 861 շրջանավարտ, նրանցից 588 հոգին Թբիլիսիից են:
Անահիտ Զալալյան