Մաքրվում են գյուղեր տանող ճանապարհները

Մաքրվում են գյուղեր տանող ճանապարհները

Երեկ NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Նինոծմինդայի մի քանի գյուղերի ճանապարհները փակ են, մի քանի գյուղերինը դժվարանցանելի։

Վաղ առավոտյան նկատեցինք, որ մաքրվում է դեպի Սամեբա տանող և Ժդանովականի գյուղամիջյան կենտրոնական ճանապարհը, Եֆրեմովկայի գյուղամիջյան ճանապարհը։

Բացի այդ, Նինոծմինդայի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մունիցիպալիտետում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։

Մաքրվում են Սամեբա, Սպասովկա, Մեծ Արագյալ, Ղաուրմա, Հեշտիա, Թորիա և Սաթխա գյուղերի ճանապարհները։