6 գյուղեր կունենան գիշերային լուսավորում

6 գյուղեր կունենան գիշերային լուսավորում

Ուչմանա, Ղաուրմա, Թորիա, Փոքր Արագյալ, Փոքր Խանչալի, Կաթնատու և Օրլովկա գյուղերում կանցկացվի գիշերային լուսավորություն:

Իսկ Փոկա, Ռադիոնովկա, Մեծ Խանչալի, Ջիգրաշեն, Մեծ Գոնդուրա և Դիլիֆ գյուղերում կշատացվեն գիշերային լամպերի քանակը:

Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար տեղական բյուջից հատկացված է 138 000 լարի գումար, սակայն մրցույթը 88, 887 լարիի դիմաց շահել է Դավիթ Լոմիձեին պատկանող շինարարական ընկերությունը :

Պայմանագրի կազմումից հետո շինարարական ընկերությունը պարտավորվում է նշված աշխատանքներն ավարտին հասցնել 120 օրվա ընթացքում:

Նյութի հետ կապված տեղեկատվություն մեզ տրամադրեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի պետական գնումների ծառայությունում:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting