ՀՀ-ում 1 օրում 1000 ավտովթար է տեղի ունեցել

ՀՀ-ում 1 օրում 1000 ավտովթար է տեղի ունեցել

Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնել է, որ ապահովագրական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, արտակարգ ռեժիմով:

«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել:

ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։

Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։

Հարգելի քաղաքացիներ,հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մաղթում ենք ապահով ու անվտանգ ճանապարհ»,- նշված է հաղորդագրության մեջ։