Հինգ տարվա ընթացքում ԱՄՆ-ում գրիպից ավելի շատ մարդ է մահացել, քան COVID-19-ից

Հինգ տարվա ընթացքում ԱՄՆ-ում գրիպից ավելի շատ մարդ է մահացել, քան COVID-19-ից

Այս ձմռանը ԱՄՆ-ում սեզոնային գրիպից մահացությունների թիվը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է COVID-19 վիրուսից մահացածների թիվը, հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով ԱՄՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):

«Գրիպը գերազանցում է COVID-19-ին՝ որպես ավելի մահացու վիրուս ԱՄՆ-ում այս ձմռանը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Bloomberg-ը, այս սեզոնին գերակշռում են H1N1 և H3N2 շտամները, որոնք ավելի ծանր հիվանդություններ են առաջացնում: