Գերմանիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Գերմանիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Գերմանիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին։

Գերմանիայում վաղաժամկետ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ փլուզվեց կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ իշխող կոալիցիան։ Ընտրողների համար հիմնական խնդիրներն են՝ ներգաղթը, Գերմանիայի տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և կլիմայի փոփոխությունը։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ 30 տոկոսով առաջին տեղում է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հարցումներում երկրորդ տեղում է՝ 21 տոկոսով։ Երրորդ տեղում են իշխող սոցիալ-դեմոկրատները՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ՝ 16 տոկոսով։ Կանաչները՝ ներկայիս փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի գլխավորությամբ, չորրորդ տեղում են՝ 13 տոկոսով:

Գերմանիայում ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 18:00-ին: