
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ մտավոր թվաբանության միջազգային լայնածավալ օլիմպիադա։
Օլիմպիադային մասնակցում էին նաև երիտասարդ տաղանդներ Նինոծմինդայի մունիցիպալիտետից, որոնց թվում էին Լիլիթ Կռունկյանը, Հռիփսիմե Սումբուլյանը, Սլավիկ Սանոսյանը, Ծովինար Չարչյանը և Նարեկ Արզումանյանը։
Մենթալ թվաբանության մարզիչ Հակոբ Մարիկյանը NOR ռադիոկայանին տեղեկացրեց, որ 5 մասնակից սաներից երկուսը գրավել են առաջին հորիզոնականը, իսկ երեք մասնակից` երրորդ հորիզոնական։
Ուղեղի ուժ, արագություն և ինքնավստահություն. սա այն ամենն է որով սաները փայլուն ելույթ են ունեցել՝ ցուցադրելով իրենց մեծագույն ուժերը:
Նշենք, որ Նինոծմինդայում արդեն մեկ տարի է, ինչ բացվել ու գործում է Մենթալ թվաբանության կենտրոնը։ Մենթալ թվաբանությունը հնարավորություն է տալիս շատ արագ զարգացնել երեխայի ուղեղը, կողմնորոշվելու արագությունը և այլն։