
Հռոմի 88-ամյա Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնել է պաշտոնական Վատիկանը։ Նա երկկողմանի թոքաբորբ ունի, սակայն շնչառական ճգնաժամից և արյան փոխներարկումներից հետո «հանգիստ» գիշեր է անցկացրել։
Պապը հոսպիտալացվել է Հռոմի Ջեմելի հիվանդանոց փետրվարի 14-ին՝ մի քանի օրվա շնչառական խնդիրներից հետո։ Բժիշկները ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ, ինչը վտանգավոր է նրա փխրուն առողջության վերաբերյալ։
Շաբաթ օրը Վատիկանն առաջին անգամ նրա վիճակը նկարագրել է որպես ծանր՝ հայտնելով, որ Պապը «ասթմայանման երկարատև շնչառական ճգնաժամ» է ունեցել, որը պահանջել է արհեստական շնչառություն և արյան փոխներարկումներ։
Սուրբ Պետրոսի տաճարում արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիկելլան հավատացյալներին կոչ է արել աղոթել Պապի համար։ «Մենք պետք է ավելի ուժեղ և ավելի սրտանց աղոթենք Ֆրանցիսկոս պապի համար»,- ասել է նա պատարագին հավաքվածներին։ Հռոմում հատուկ պատարագ է նշանակել կիրակի երեկոյան, որը ուժ և առողջացում կխնդրի Պապի համար։