Ոմանք խմելու ջրի խնդիր ունեն, իսկ փողոցներում էլ ջրի անտեղի արտահոսք է

Ոմանք խմելու ջրի խնդիր ունեն, իսկ փողոցներում էլ ջրի անտեղի արտահոսք է

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցի բնակիչները հաղորդագրություն են ուղարկել NOR ռադիոկայան՝ խնդրելով լուսաբանել Կարլ Մարքս փողոցում ջրի արտահոսքի մասին։

«Դեռ չի անցել մեկ ամիս, ինչ Կ․Մարքս փողոցի նշված հատվածում վերանորոգչական աշխատանքներ էին տարվել ու այժմ կրկին ջրի արտահոսք կա փողոցում, վատ իրավիճակ է», – գրում է բնակիչը հաղորդագրության մեջ։

Այսօր՝ փետրվարի 24-ին, այցելելով տվյալ փողոց, ֆիքսեցինք ջրի արտահոսքը, որը հոսում է ամբողջ փողոցի երկայնքով, ամենայն հավանականությամբ ջրագիծը վնասվել է։

Նինոծմինդայում ջրային ռեսուրսներիի անտեղի արտահոսքը օրերով մնում է չլուծված, այն ինչ քաղաքի տարբեր հատվածնուրում բնակիչները ունեն խմելու ջրի կարիք։

Դիտեք նաև տեսանյութը․