
Քոբուլեթիի մունիցիպալիտետում՝ Խուցուբանի գյուղում, փետրվարի 25-ին, տան մոտ սառած վիճակում մեկ մարդ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատել են Քոբուլեթիի քաղաքապետարանից, հայտնում է Batumelebi-ն։
Տղամարդու ինքնությունը պարզված չէ. Քոբուլեթիի քաղաքապետարանը տեղեկություն չունի, թե մահացածը մենա՞կ է եղել, եւ թե ինչպես է ձմռանը հայտնվել փողոցում։
Աջարիայի ոչ մի կառավարական գերատեսչություն առայժմ չունի այս ողբերգական փաստի մանրամասները։
Նշենք, որ Լանչխութիում ձյան առատ տեղումների պատճառով ավերվել է 40 տուն։ Օզուրգեթիի մունիցիպալիտետում ձյունը շարունակվում է. Մոբիլիզացվել է լրացուցիչ տեխնիկա։ Այն ուղարկվում է տարբեր տարածքներ՝ մարդկանց տարհանելու կամ ճանապարհները մաքրելու համար։
Տեղի բնակիչները փորձում են ինքնուրույն մաքրել ճանապարհներն ու տանիքները ձյունից: Արդյունքում Շրոմա գյուղում մի տղամարդ վիրավորվել է, ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հետազոտվում է։
Հաղորդվում է, որ այս պահին Գուրիայի գյուղերում ձյան ծածկի բարձրությունը գերազանցել է երկու մետրը։ Ճանապարհներին ձյուն է տեղում. Հեռախոսակապ չկա մի շարք գյուղերում, չկա գազ, էլեկտրաէներգիա։