Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։

«Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ կոչ է արել վրացի ընտրողներին քվեարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ։

«Նա, մասնավորապես, այն ժամանակ հայտարարեց, որ ներկայիս իշխանությունների ջանքերը կասեցրին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, ուստի անհրաժեշտ էր ընտրողների առավելագույն մոբիլիզացիա։ Սա ուղղակի կոչ էր՝ ընտրություններում «Վրացական երազանքին» դեմ քվեարկելու։ Դեսպանը ներգրավված է եղել արմատական ​​ընդդիմության օգտին քարոզչության մեջ»,- ընդգծել է Կոբախիձեն։

Նախօրեին դեսպան Գերչինսկին Թբիլիսիում լրագրողներին ասել էր, որ Եվրամիությունը չի կարող ընդունել բռնությունը, անպատժելիությունն ու բնակչության ահաբեկումը, որը շարունակվում է գրեթե երեք ամիս։

«Այդ պատճառով մենք աշխատում ենք պատժամիջոցներ կիրառել Վրաստանում մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ»,- ասել է դեսպանը։