Վրաստանի պաշտպանության ուժերն արդեն օգնություն են ցուցաբերում Արևմտյան Վրաստանի բնակիչներին ձյան տեղումների պատճառով

Վրաստանի պաշտպանության ուժերն արդեն օգնություն են ցուցաբերում Արևմտյան Վրաստանի բնակիչներին ձյան տեղումների պատճառով

Վրաստանի պաշտպանության ուժերն արդեն ներգրավված են Արեւմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործընթացում։

«Արևմտյան հրամանատարության ստորաբաժանումների զինծառայողներն արդեն օգնություն են ցուցաբերում բնակչությանը առատ ձյան հետ կապված։

Պաշտպանության նախարարի հրամանով, արտակարգ իրավիճակների արձագանքմանն աջակցելու նպատակով, ՊԲ-ից հատկացվել են արևմտյան և արևելյան ուղղությունների ստորաբաժանումներ, հատուկ գործողությունների, զորքերի նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև ուսումնական և ռազմակրթական խմբեր և հատուկ տեխնիկական միջոցներ»,- հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության ուժերը ներգրավվելու են Արեւմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործընթացում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։