«Բոլորս կուչ ենք եկել խոհանոցում, երեխաները վախենում են, որ տունը մեզ վրա փլվի»,- ընտանիքը օգնություն է խնդրում

«Բոլորս կուչ ենք եկել խոհանոցում, երեխաները վախենում են, որ տունը մեզ վրա փլվի»,- ընտանիքը օգնություն է խնդրում

Վրաստանում մի քանի օր անդադար ձյուն է տեղում։ Օդերևութաբանները նշում են, որ մինչև փետրվարի 27-ը սպասվում են տեղումներ՝ ինտենսիվ ձյան տեսքով։

Ձյան առատ տեղումներն արդեն խնդիրներ են ստեղծել Գուրիայի և Աջարիայի շրջաններում։ Ձյան առատ տեղումների հետեւանքով որոշ քաղաքացիներ կտրված են արտաքին աշխարհից։ Տեղեկություն է տարածվում 2 մահվան մասին։ Տեղի բնակչությունը օգնություն է խնդրում։ Նրանցից ոմանց գազ, լույս, ջուր չի մատակարարվում, դեղորայք ու սնունդ չունեն։

Որոշ գյուղերում նույնիսկ շտապ բուժօգնության ծառայությունները չեն կարողանում դեպքի վայր հասնել։ Քաղաքացիները սոցցանցերում գրում են, որ չեն կարողանում կապ հաստատել աղետի գոտում ապրող իրենց հարազատների հետ։

Բարդ իրավիճակ է Մամաթի գյուղում, որտեղ ձյան ծածկը հասնում է 2 մետրի։ Բնակչության մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է մարդկանց տարհանել այնտեղից։

«Մեզ դուրս հանեք Մամաթիից, եթե ձյունը շարունակվի, մեծ աղետ կլինի»,- գրել է Իլիկո Կիլաձեն, ով այս պահին գյուղում է մոր հետ։

Երեք երեխաների հայր Մալխազ Ղլոնտին էմոցիոնալ առումով շատ դժվար ժամանակներ է ապրում. Երկու օր նա չէր կարողանում հասնել իր տուն և օգնել ընտանիքին: Նա մի քանի կիլոմետր քայլեց ու հազիվ հասավ տուն։ Պարզվել է, որ տունը կիսավեր վիճակում է, և այժմ օգնություն է խնդրում երեխաներին անվտանգ տեղ հասցնելու համար: